Քաղաքականություն

Հայաստանում ընտրությունների արդյունքները ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին. Կայա Կալաս

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ընտրությունների արդյունքները ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին. Կայա Կալաս

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ի ցույց են դնում Երևանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Instagram-ի իր էջում կատարած հրապարակման մեջ։

Կալասը հայտնել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները շնորհավորել են Հայաստանին՝ հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու ժողովրդավարական ինքնիշխան իրավունքը իրացնելու առթիվ։

«Այդ քվեարկությունն ի ցույց դրեց Հայաստանի ամուր հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանն, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին»,-գրել է Կայա Կալասը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։ Միրզոյանը նաև հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում