Հայաստան

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանքավայրերի շահագործվող տեղամասերի կամ արտադրական տարածքի փոշեառաջացման հիմնական աղբյուրների (ներառյալ հորատում, պայթեցում, բեռնավորում, մանրացում, փոխադրում, բեռնաթափում և այլ գործընթացներ) չեզոքացման նպատակով փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառման վերաբերյալ քննարկումն էր։ 

Ասատուր Վարդանյանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին արված փոփոխությունները պարտադիր են ընդերքօգտագործող ընկերությունների համար, ինչպես նաև հետաքրքրվել է ներկա խնդիրներց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում