Քաղաքականություն

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

2 րոպեի ընթերցում

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Հայաստանի Ազգային ժողովի որոշ նիստերին ընդդիմության չմասնակցելը մարտավարական որոշում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում նիստերին, եթե խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները։

Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը որևէ մեկի տեղը չի զբաղեցնում, այլ զբաղեցնում է այն տեղը, որը նրան տալիս են քաղաքացիները։

«Ընդդիմությունը չի զբաղեցնում որևէ այլ ընդդիմադիրի տեղ։ Զբաղեցնում է այն տեղը, որ իրեն տալիս են քաղաքացիները»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի պնդմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց միջոցով հանրությունը տեղեկացել է իշխանություններին ուղղված ընդդիմության քննադատությունների և հարցադրումների մասին։

Նա նշեց, որ խմբակցությունը հինգ տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք, ըստ նրա, վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը և սոցիալական այլ հարցերի։

«Եթե նկատի ունեք վերջին քառօրյային չմասնակցությունը, դա մարտավարություն է, որը մենք ազատ ենք որդեգրել»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը կարող է փոխել իր մարտավարությունը՝ ըստ քաղաքական իրավիճակի գնահատման։

«Մենք մարտավարություն փոխելու հետ խնդիր չունենք։ Մենք խնդիր ունենք նպատակներ փոխելու հետ, որը երբեք չենք արել և չենք անելու»,- ասաց պատգամավորը։

Վարդանյանը նաև անդրադարձավ այն պնդումներին, թե ընդդիմադիր պատգամավորները, նիստերին չմասնակցելով, շարունակում են աշխատավարձ ստանալ։

«Ընդդիմության և հուսամ նաև իշխանության պատգամավորները, երբեք աշխատավարձ չեն ստանում չներկայացած նիստերի համար»,- ասաց   Վարդանյանը՝ նշելով, որ այս հարցում հանրությունը պետք է ճիշտ տեղեկացված լինի։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում