Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են անում Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսական, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի սատարմամբ իրականացված երկպալատ ու երկկուսակցական այս արշավը գլխավորել են սենատորներ Գարի Փիթերսն ու Ադամ Շիֆը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսն ու Ֆրենկ Փալոնը։ Հոկտեմբերի 5-ի նամակին աջակցել է Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։

«Այս նախաձեռնությունն արձագանք է Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցմանը, որի միջոցով վերահաստատվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։ Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ հոդվածի կիրառումը կասեցրել էր 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կայացած գագաթնաժողովից հետո, իսկ 2026 թվականի հուլիսին Կոնգրեսին պաշտոնապես տեղեկացրել էր սույն նախագահական արտոնությունից կրկին օգտվելու իր մտադրության մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են հանձնախմբից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում