Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հունիսի 15-ին տեսակապի ձևաչափով մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կողմից տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված կառուցողական օրակարգին: Կարևորվել է ՍԾՏՀԿ-ի և դրա մարմինների ու մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը, հանդիսանալով Մշակույթի, Զբոսաշրջության և Մաքսային հարցերով ՍԾՏՀ աշխատանքային խմբերի համակարգող երկիր, պատրաստ է ներդնել իր ջանքերն այս ոլորտներում նպատակային համագործակցության խթանման նպատակով: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ողջունել է Հունաստանի Հանրապետության կողմից ՍԾՏՀԿ նախագահության ստանձնումը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը Կազմակերպության շրջանակներում սերտ համագործակցության և կառուցողական ներգրավվածության ապահովմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում