Պետրոս Շիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ
11:54, 26 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանն ընդունել է «Հայկական հիմնադրամների միության» նախագահ Պետրոս Շիրինօղլուին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել Չանքայա նախագահական պալատում, մամուլի համար փակ ռեժիմով։
Hürriyet-ի հետ զրույցում Շիրինօղլուն նշել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են Էրդողանի հետ, և սա սովորական քաղաքավարական այց է եղել։
Շիրինօղլուն ասել է. «Մեր նախագահը կատարում է մեր պահանջները։ Այս հանդիպումը նույնպես անցավ անկեղծ մթնոլորտում»։
Էրդողանը երեկ ընդունել է նաև Թուրքիայի գործատուների արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Օզգյուր Բուրաք Աքյոլին և տնօրենների խորհրդի անդամներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում