Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Բորիս Ջոնսոնը խոսել է Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի մասին

Բորիս Ջոնսոնը խոսել է Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսել է թագուհու հետ:

Բրիտանիայում անհանգստություն կար Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջական վիճակի հետ կապված, քանի որ նա չեղարկել էր մի շարք ծրագրած այցեր ու անհայտ պատճառով գիշերել էր հիվանդանոցում:

«Ես խոսեցի Նորին Գերազանցության հետ, նա շատ լավ վիճակում է: Նա պարզապես պետք է հետևի բժիշկների խորհրդին և հանգստանա, ինչը, կարծում եմ, կարևոր է: Ողջ երկիրը նրան առողջություն է մաղթում»,- ասել է Ջոնսոնը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am