Հասարակական

«Երևան մոլ»-ում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել․ հարձակում կատարած անձը վնասազերծվել է

1 րոպեի ընթերցում

«Երևան մոլ»-ում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել․ հարձակում կատարած անձը վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անհայտ անձը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկի մասնաճյուղում զինված հարձակում է կատարել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել, և այս պահին խմբերը դեպքի վայրում են։

«Ներկա պահին դեպքի վայրում են ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, այլ մանրամասներ դեռևս չկան»,- նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ անհայտ անձը շենքից դուրս գալիս վնասազերծվել է։

«Այժմ քննիչները դեպքի վայրում աշխատում են, զննություն է իրականացվում։ Փաստի առթիվ քննիչների կողմից նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Թադևոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում