Երևան

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային շաբաթօրյակ է անցկացվել

1 րոպեի ընթերցում

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային շաբաթօրյակ է անցկացվել

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային շաբաթօրյակները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հերթական շաբաթօրյակն անցկացվել է Նոր Նորք վարչական շրջանում։

Մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, մասնավորապես, Նոր Նորքի 6-րդ զանգվածի միջբակային տարածքներում և գլխավոր մայթեզրերին։

Շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են բակային տարածքները և թարմացվել հարակից կանաչապատ գոտիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում