Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի հետ 
հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ ներկայացրեց 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից:

«Ինձ միշտ մտահոգել է Արցախի հարցը՝ անկախ նրանից Ռոբերտ Քոչարյանի օրոք է, Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի փաստաթղթով ֆիքսել այն ժառանգությունը Ղարաբաղի հարցում, որ դու ստացել ես Սերժ Սարգսյանից: Առաջարկել եմ ԱԳ նախարարին նամակ գրել, որպեսզի վերջինս ներկայացնի Ղարաբաղի կարգավիճակի հարցը 2018 թվականի ապրիլի 18-ի դրությամբ: Ասել եմ՝ դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը: Այլ խոսակցություն չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե 1990-ականների հաղթանակն ինքը չկարողացավ ամրագրել: Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ինքն այդ հաղթանակներն ամրագրված փոխանցել է հաջորդ իշխանություններին:

«Ես անդրադարձել եմ այս հարցին, բայց կրկին ասեմ: Այն ժամանակ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել (ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված): Ես չեմ չափազանցնում, եթե ես դա անեի, ապա սկսվելու էր քաղաքացիական պատերազմ: Դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»,-ասաց Լևոն Տեր Պետրոսյանը:  

Հարցին, թե այն ժամանակ Ադրբեջանը պատրա՞ստ էր ստորագրել, եթե չլիներ ներքին խնդիրը, Լևոն Տեր Պետրոսյանը նշեց, որ այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր, քան այս ամբողջ 23 տարիների ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]