ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Նոյեմբերի 4-ին խոսնակը տեղեկացրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության: