Փաշինյանը Տեր-Պետրոսյանին հանդարտվելու և Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը վայելելու կոչ է արել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ է արել հանդարտվել և վայելել Հայաստանում հաստատված խաղաղ կյանքը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հարգելի Լևոն Տեր-Պետրոսյան․ 1996-ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998-ին Դուք փախաք իշխանությունից, 2008-ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։
Եվ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք և վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է Փաշինյանը։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օգոստոսի 19-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, թե «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքն ապակայունացնելու գլխավոր գործոնն է»։