Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին մեղադրեց Հայաստանը պատերազմում ներքաշելու մեջ

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներին մեղադրեց Հայաստանը պատերազմում ներքաշելու մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին, որոնք իրեն մեղադրում են 44-օրյա պատերազմը հրահրելու և Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու համար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս հարցին անդրադարձավ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։

«Եթե մենք ներքաշել ենք պատերազմի մեջ, 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ի՞նչ գործ ուներ։ Բա ինչո՞ւ չենք խոսել սրա մասին. եթե խոսել են, դավաճանություն է համարվել։ Մարդիկ, որոնք Հայաստանը ներքաշել են պատերազմի մեջ իրենց քաղաքական գործունեության առաջին օրից, ներքաշել են քիչ չի, կեսից էլ փախել են, գնացել՝ իրենց տանը նստել, այսօր մեզ մեղադրում են, ասում են՝ Հայաստանը ներքաշել եք պատերազմի մեջ»,- ասաց վարչապետը։ 

Հայաստանի վարչապետը հռետորական հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանը պատերազմի մեջ չի՞ եղել 2019, 2018, 2017, 2016 և դրան նախորդող տարիներին։ 

«Բա այդ ոնց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշեց պատերազմի մեջ»,- եզրափակեց վարչապետը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախկին 3 նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարություններին արձագանքել էր նաև ֆեյսբուքյան գրառմամբ։ 

Կարդացեք հոդվածը` Englishქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում