Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտության նպատակով այցելել է «Աստղիկ» ԲԿ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 18-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը՝ տեղեկացնելով, որ այցելության նպատակը պլանային հետազոտությունն էր:
Կրկին նույն նպատակով Հայաստանի առաջին նախագահն ապրիլի 10-ին այցելել էր նաև «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն: