Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը շոշափել են Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը փետրվարի 18-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը տեղեկացնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: