Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը
1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին: Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
Հայաստանի վարչապետը եւ Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։