Սոցիալական հարցեր

Շատ մոտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Շատ մոտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն․ վարչապետ

Հայաստանի կառավարությունը շատ մոտ է նախընտրական իր խոստումներից մեկը կատարելուն, այն է՝  ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանում աղքատության ցուցանիշին և դրա նվազեցման ուղղությամբ հետագա քայլերին։

«Մենք, ըստ էության, շատ մոտ ենք մեր նախընտրական խոստումներից մեկը կատարելուն, այն է՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն։ Մեծ է հավանականությունը, որ մենք այդ խնդիրը կատարել ենք։ Մենք դրա մասին կիմանանք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից թարմ հետազոտությունների արդյունքում։ Ես հույս ունեմ, որ այդ հետազոտություններն իմ այս խոսքերը կհիմնավորեն, բայց այն, որ մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, ես ոչ մի կասկած չունեմ»,-նշեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում