Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Մարտ

Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ

 Ծայրահեղականների մուտքը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն անհանգստանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդկային կորուստների և քաղաքացիական անձանց հասցվող վնասների առնչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna գործակալությունը, այդ մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

«Մենք անհանգստանում ենք նաև ծայրահեղական խմբավորումների՝ հակամարտության գոտի մուտք գործելու առնչությամբ, և դա սպառնալիք է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար։ Այդ պատճառով մենք հավատացած ենք, որ այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է Զարիֆը։

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման Իրանի ծրագրին՝ Զարիֆը նշել է, որ հակամարտող կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան ուսումնասիրում են ծրագիրը, և Իրանը պատասխանի է սպասում։

Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ և Սիրիայից, Լիբիայից բերված ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, օգտագործելով արգելված զինատեսակներ՝ կասետային ռումբեր, ֆոսֆորային զենքեր: Ռուսաստանը, Ֆրանսիան, Սիրիան հայտարարել են, որ տիրապետում են անհերքելի փաստերի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկիչների՝ ԼՂ հակամարտության գոտի տեղափոխելու վերաբերյալ, ընդ որում՝ այդ տեղափոխումներն իրականացվել են քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: Հայաստանում երկու ահաբեկչ է կալանավորված:

 




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ