Քաղաքականություն

Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերի իրական միավորում. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ֆրանսիայի նախագահին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է

«Առանձնակի վրդովմունք է առաջացնում ցինիկ և դաժան հանցագործությունը, որը իրագործվել է եկեղեցու ներսում: Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ մարդկային բարոյականությունը բացարձակ խորթ է ահաբեկիչների համար: Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է միջազգային հանրության ջանքերիիրականմիավորում»:

Վլադիմիր Պուտինը հաստատել է ֆրանսիացի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ռուսական կողմի սերտ համագործակցության պատրաստակամությունը հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններում:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ռուսաստանցիները կիսում են Ֆրանսիայի ժողովրդի զայրույթն ու վիշտը: Վլադիմիր Պուտինը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին:

Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, կա երեք զոհ: Զոհերից մեկին գլխատել են: Հարձակումը գնահատվել է որպես ահաբեկչություն: Հանցագործը ձերբակալվել է: Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի ժամանակով ատավոտյան 9-ին: Զոհերից բացի, կան նաև վիրավորներ: Հարձակում գործածը ևս վիրավոր է:

Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկաններին: Նախնական տվյալներով՝ հարձակում գործած անձը սպանված է: Այլ մանրամասներ հայտնի չեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում