Բրազիլիայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով
21:35, 30 Հուլիս 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։
Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում