Միջազգային

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 99 -ով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 99 -ով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 99 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուրը դառնալով 106 հազար 498:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ ապաքինվել է 11 հազար 619 մարդ, մահացել`1073:

«Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 106 հազար 498 է (+7.1 տոկոս): Վարակի դեպքեր գրանցվել են 85 ռեգիոններում: Վերջին մեկ օրում բուժհաստատություններից դուրս է գրվել 1333 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 11 հազար 619: Մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 101-ով՝ կազմելով 1073»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 829-­ը ախտանշաններ չեն ունեցել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում