Ռուսաստան

Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Պուտինը կարևոր է համարում հետախուզության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցությունը

Համագործակցությունը հետախուզության ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման կարևոր գործոնն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որը Հյուսիսարևմտյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Իգոր Ռուդենյան ընթերցել է՝ բացելով Ստրելնայի Կոնստանտինյան պալատում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության 22-րդ նիստը։

«Նշեմ, որ փոխգործակցությունը հետախուզության ոլորտում կարևոր գործոն է ԱՊՀ մասնակից պետություններից յուրաքանչյուրի ինքնիշխանության և անվտանգության ամրապնդման  համար՝ ստեղծելով պայմաններ կայունության և զարգացման համար Համագործակցության ամբողջ տարածությունում», - Պուտինի ուղերձից մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ԱՊՀ հետախուզական ծառայությունների  համագործակցությունն արտաքին սպառնալիքների դեմ պայքարում կարևոր է զարգացնել և կատարելագործել բարդ միջազգային իրավիճակում։

«Այսօր՝ բարդ միջազգային իրավիճակում, կարևոր է այսուհետ էլ զարգացնել, կատարելագործել ձեր գերատեսչությունների  համագործակցության ձևերն ու մեթոդներն ընդհանուր արտաքին սպառնալիքների դեմ պայքարում», - նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում