Ռուսաստան

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին

Գերմանիան և Ռուսաստանը պահպանում են ընդհանուր դիվանագիտական ​շփումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարտին Գիզեն։

«Այո, անշուշտ, կապ կա. նախկինի նման աշխատում է մեր  դեսպանությունը Մոսկվայում, նախկինի նման կա Ռուսաստանի դեսպանությունն այստեղ (Բեռլինում)։ Կան սովորական դիվանագիտական ​​շփումներ, որոնք անհրաժեշտ են այդ աշխատանքն ապահովելու համար», - ասել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում