Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կտեւեն առնվազն մեկ տարի

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կտեւեն առնվազն մեկ տարի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն մեկից միչեւ մեկուկես տարի կպահանջվի ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման եւ կլինիկական փորձարկումների համար: Փետրվարի 17-ին CNN հեռուստաընկերության եթերում այս կարծիքն Է հայտնել ամերիկացի վիրուսաբան, Ալերգիական եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դրա տարածումն ավելի անորոշ բնույթ ընդունի ամբողջ աշխարհում, ապա կստեղծվի գլոբալ համավարկի առաջացման իրական վտանգ: Այժմ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում (կորոնավիրուսի) ռիսկը նվազագույնն Է, իսկ մարդիկ պետք Է զբաղվեն իրենց սովորական գործերով: Սակայն դա (կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն) անհրաժեշտ Է հսկել, որովհետեւ ամեն ինչ կարող Է փոխվել»,- նախազգուշացրել Է վիրուսաբանը: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը եւ կլինիկական փորձարկումներն ավարտելու համար կպահանջվի «առնվազն մեկից մինչեւ մեկուկես տարի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am