Բայդենը մտադիր չԷ ցուցմունքներ տալ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չԷ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: Այդ մասին Բայդենը, որը հավակնում Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել, դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է Այովայի նահանգում, տեսագրությունը հրապարակված Է Washington Examiner թերթի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախկին փոխնախագահին հարց են տվել, թե նա պատրաստ Է արդյոք հոժարակամ ցուցմունքներ տալ: «Ո՛չ, Ես նրանց (Թրամփին եւ նրա կողմնակիցներին) թույլ չեմ տա շեղել ուշադրությունը (պաշտոնազրկման ընթացակարգից)»,- պատասխանել Է նա: «Այդ նախագահն Է կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրեցին իմփիչմենթի: Ես նրան թույլ չեմ տա խուսափել դրանից»,- հավելել Է Բայդենը:

Ավելի վաղ Թրամփը եւ մի քանի օրենսդիրներ հանրապետականների թվից հայտարարել են, թե Բայդենը պետք Է ցուցմունքներ տա: Նրանք նշել են, թե փոխնախագահը պետք Է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են նրա որդու՝ Հանթեր Բայդենի աշխատանքին Ուկրաինայի Burisma Էներգետիկական ընկերությունում: Հանթեր Բայդենը եղել Է ընկերության ղեկավարության կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել