Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն արժանացել է ԵՎՐՈ-2019-ի «Արդար խաղի» մրցանակին 

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմն արժանացել է ԵՎՐՈ-2019-ի «Արդար խաղի» մրցանակին 

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ-19 Եվրո-2019-ի ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը ստացել է Եվրո-2019-ի «Արդար խաղի» (Fair play) մրցանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։Հուլիսի 14-27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության«Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին:

Այսօր` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ, ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում