Միջազգային

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկել
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ձնամրրիկի եւ վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի հարյուր ավիաչվերթ են չեղարկվել եւ ավելի քան հինգ հազարը հետաձգվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է FlightAware կայքը, որը հսկում Է քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների հետագիծը: Ուղեւորներն ամենից շատ տարերքից տուժել են Սան Ֆրանցիսկոյում, Բոստոնում եւ Նյուարկում. այդ օդանավակայաններին Է բաժին ընկնում չեղարկված 750 չվերթներից 420-ը: Դեկտեմբերի 1-ը, երբ մարդիկ տուն Էին վերադառնում Գոհաբանության օրվա ուղեւորություններից հետո, պետք Է դառնար ընթացիկ տարում ամենածանրաբեռնված օրը Միացյալ Նահանգների օդանավակայանների համար: New York Daily News թերթը, վկայակոչելով Airlines for America-ի ճյուղային խումբը, հայտնել Է, որ այդ օրն ավիաճանապարհորդություն Էր պլանավորել առնվազն 3,1 միլիոն մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում