Հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայց է կատարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի երթուղային նոր ցանցով նախատեսված ավտոբուսների համար «Երևանտրանս» ընկերության տարածքում նոր հավաքակայան է կառուցվում: Աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ շինարարության և բարեկարգման վարչության պետը նշել է, որ հավաքակայանի նախագծային լուծումները համապատասխանում են երթուղային նոր ցանցի պահանջներին: Հավաքակայանը կունենա նաև ավտոլվացման կետ, հանգստի սենյակներ, ճաշարան և այլ հարմարություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում այս պահին ձմռան նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Գործընթացն ավարտական փուլում է: Համայնքային հիմնարկի տնօրենը նշել է, որ ջրցան բոլոր մեքենաները վերափոխվել են աղցանների: Ձնամաքրման համար նախատեսված 11 տրակտորները պատրաստ են շահագործման: Արդեն իսկ պահեստավորվել է 1700 տոննա աղ և 3000 տոննա ավազ:

«Ձնամաքրման համար նախատեսված տեխնիկայի վարորդները պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի, շատ կարևոր է նաև, որ մշտապես հետևեք օդերևութաբանների կանխատեսումներին: Պարզ է, որ մեր հիմնարկը նոր է ստեղծված և տեխնիկան մինչև վերջ համալրված չէ, ուստի, գուցեև անհրաժեշտություն լինի ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել նաև այլ ընկերությունների»,- նշել է քաղաքապետը:

Քաղաքապետի շրջայցի հաջորդ կանգառը «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի շինհրապարակում էր: Ընթացքում է հիմնարկի նոր շենքի շինարարությունը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Ընդգծելով համայնքային կենտրոնի կառուցումն օր առաջ ավարտելու կարևորությունը՝ քաղաքապետ Մարությանը միևնույն ժամանակ հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել աշխատանքների որակին:

«Թափառող կենդանիների խնդիրը հրատապ լուծվողներից մեկն է, քաղաքացիները շատ են ահազանգում այս հարցով: Համայնքային մեր կառույցը լավ է աշխատում, բայց մենք հիմա հյուրի կարգավիճակում մեկ այլ վայրում ենք, որտեղ լավ պայմաններ չկան աշխատելու համար: Հիմնարկի նոր շենքն ու կլինիկան օր առաջ մեզ պետք են»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նաև ծանոթացել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպմանն ու առկա խնդիրներին: 2020թ. ՀՀ կառավարության կողմից մետրոպոլիտենում առկա անվտանգության խնդիրներին լուծումներ տալու նպատակով 4 մլրդ դրամ է նախատեսվել: Տնօրենի խոսքով՝ 2012 թվականից ի վեր պետբյուջեից մետրոպոլիտենին հիմնանորոգման համար գումար չի հատկացվել:

Այնուհետ քաղաքապետին է ներկայացվել նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումի վերանորոգման ընթացքը:

Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում այս տարի հիմնանորոգվում է ստորգետնյա հետիոտնային 4 անցում:

Հայերեն

Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմի Ուկրաինան, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է կենսագիտության և առողջապահության ոլորտների ծրագրավորման ընկերություն

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները

Փաշինյանը և Ռուբիոն քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային օրակարգի հարցեր

Հայաստանի և Իրանի ԱԳՆ-ների մամուլի խոսնակները քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարը՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները

Դմիտրիևն ասել է, որ Սևծովյան նախաձեռնությունը կօգնի հացահատիկով ապահովել աշխարհի ավելի քան 100 միլիոն մարդու

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթ

Եվրախորհրդի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն չի ապասառեցնի ռուսական ակտիվները

Հրշեջ-փրկարարները մարել են Վեդու տներից մեկի խորդանոցում բռնկված հրդեհը

Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց