Կառավարությանն է ներկայացվել տնակներում բնակվող անօթևան չճանաչված ընտանիքների վերաբերյալ առաջարկ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ևս մեկ անգամ քննարկելու Գյումրիում տնակներում բնակվող, բայց շահառու չճանաչված ընտանիքների հարցը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Գյումրիում երկրաշարժից հետո անօթևան դարձած ու շահառու ճանաչված ընտանիքների խնդիրը լուծված է, բայց կան շահառու չճանաչված ընտանիքներ, որոնք ունեն բնակարանային խնդիր:

«Գյումրիում չկան անօթևան շահառու ճանաչված ընտանիքներ, որոնց բնակարանային խնդիրը լուծված չէ, բայց կան անօթևան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով, կառավարության որոշման համապատասխան, շահառու չեն ճանաչվել՝ կա՛մ մերժվել են, կա՛մ բացակայել են քաղաքից, կա՛մ այլ խնդիրներ»,-նշեց Ալբերտ Մարգարյանը՝ տեղեկացնելով, որ շահառու չճանաչված, բայց տնակներում բնակվող մոտ 1050 ընտանիքի վերաբերյալ ներկայացվել է առաջարկ:

«Այդ հազար հիսուն ընտանիքներ մեջ են սեփական տներում բնակվող 94 ընտանիքները, որոնք ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել: Այդ խմբի մեջ մտնում են նաև այն ընտանիքները, որոնք մասնակի են փոխհատուցվել, կամ մերժվել են, որպես շահառու, կամ էլ ընդհանրապես ցուցակներում չեն եղել քաղաքից բացակայելու պատճառով: Վերջիններիս հարցը բարձրացվում է Գյումրի քաղաքում տնակներում բնակվող ընտանիքների խնդիրները լուծելուն զուգահեռ»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա