Մարզեր

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Բարեկամություն փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Բարեկամություն փողոցը

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի բարեկամություն փողոցում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Բարեկամություն փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 194 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է  շուրջ 900 գծամետր երկարության  փողոցի ասֆալտապատում, մայթերի ու ջրահեռացման համակարգի կառուցում, եզրաքարերի տեղադրում։

Ծրագրում ներառված են նաև Բարեկամության փողոցի 14-րդ նրբանցքը, Բարեկամության փողոցի շարունակություն հանդիսացող Կաբելագործների 1-ին փողոցը և Զորավար Անդրանիկի փողոցի 4-րդ նրբանցքը։ Այս հատվածներում շինարարությունը կմեկնարկի Բարեկամության փողոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո։ Ճանապարհաշինարարները վստահեցնում են, որ  մինչև օգոստոսի վերջ նախատեսում են ավարտել աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում