Մարզեր

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

1 րոպեի ընթերցում

Ջրաշենում այրվել է տան տանիքը, հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 23-ին ժամը 21։38-ին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն բնակավայրում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի 8-րդ փողոցի 10-րդ նրբանցքում գտնվող տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։01-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին ժամը 04։10-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ներսում կուտակած մոտ 350 հակ անասնակեր։ 

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում