Մարզեր

Հիմնանորոգվել է Գավառի ուսուցողական կենտրոնի տանիքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Գավառի ուսուցողական կենտրոնի տանիքը

Ավարտվել են Գեղարքունիքի մարզի  Գավառ համայնքի ուսուցողական կենտրոնի տանիքի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  շինաշխատանքներն իրականացվել են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով։

«Հին տանիքն ամբողջությամբ քայքայվել էր, ինչի հետևանքով  կենտրոնի դասասենյակների առաստաղները զգալիորեն վնասվել էին։ Կենտրոնի տնօրենության կողմից խնդիրը ներկայացվել է համայնքապետարան, և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի հանձնարարականով ձեռնարկվել են  տանիքի հիմնանորոգման աշխատանքները։ Կատարվել է հին տանիքի փայտանյութի և ջրհորդաների քանդում, իրականացվել են տանիքի ջերմամեկուսիչ շերտի իրականացում, փայտե կարկասի կառուցում, նոր թիթեղների և արևային վահանակների տեղադրում։  Գավառի ուսուցողական կենտրոնի տանիքի հիմնանորոգման և արևային ֆոտովոլտային կայանի վահանակների տեղադրման  նպատակով հատկացվել է 27 միլիոն 984 հազար դրամ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում