ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի մեծացնել ռազմական ներուժը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: Կոնգրեսականները նաև խնդրում են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև:

Հայերեն English

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Նեպալում և Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի ընտանիքներին

Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի

Փաշինյանն անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա

Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ. Դատախազությունն ամփոփել է 2025-2026 թթ-ի տվյալները

Կրեմլն իրավական հետևանքներ է խոստացել Ռուսաստանի սառեցված ակտիվների բռնագրավման դեպքում

Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց