Մենք պատրաստ ենք քննարկման. Արայիկ Հարությունյանը հանդիպում է դասախոսների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացվում է նախարար Արայիկ Հարությունյանի և դասախոսների հանդիպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարար Արայիկ Հարությունյանը դասախոսներին կոչ արեց եզրակացություններ անել բացառապես փաստերի հիման վրա:

«Այս իշխանության հիմնական սկզբունքը եղել է այն, որ չկա որևէ հարց, որը չի կարող չքննարկվել, չկա այնպիսի իրավիճակ, որտեղից լուծումներ չգտնենք: Մեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք կարծում եմ ճիշտ չեն: Եթե մենք ցանկանայինք առանց քննարկումների հարցն առաջ տանել, ապա այդպես էլ կանեինք: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, թե որևէ զիջում չի կարող լինել: Մենք պատրաստ ենք քննարկման»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարար տեղեկացրեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության դասավանդման վերաբերյալ որևէ դիտողություն չի եղել:

«Մեզ եկել է Պատմության ֆակուլտետի դիտարկումները, Բանասիրականից ոչինչ չենք ստացել: Շատ եմ ցավում, որ այս ամբողջ գործընթացում հնչում էին միակողմանի դիտարկումներ»,-ասաց նախարարը:

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ նոր առաջարկություններին:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը