Սպորտ

Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստան-Հունաստան խաղի տոմսերի վաճառքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան- Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։

Հայաստան- Հունաստան հանդիպումը տեղի կունենանոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան- Հունաստան

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում