Ուզբեկստանը հետաքրքրված է ՏՏ ուսումնական լաբորատորիաները դպրոցներում ներդնելու Հայաստանի փորձով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ - 2019»)։ Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը հանդես է եկել ելույթով։ Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։

«INNOWEEK.UZ - 2019»-ի կարևոր բաղկացուցիչն էր կազմում տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում էր 3 թեմատիկ ուղղություններով՝ նախաձեռնողական բիզնես, նորարարական լուծումներ և համագործակցային հարաբերություններ: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էր հայկական տաղավարը: Այն ներկայացնում էր հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու արդեն կայացած ընկերությունների կարողությունները, ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները։

Այցելուների թվում էին Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովը, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևը, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ հայկական ընկերություններ հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ SFL, ERP և Early1 ընկերությունները ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու և առաջին փորձնական ներդրումը սկսելու ուղղությամբ։

Lokator ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝ ոռոգման համակարգի մոնիտորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։ Հայկական մեկ այլ ընկերություն՝ ERP-ն, Ուզբեկստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM և ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։

Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Ուզբեկական կողմին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։ Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի քաղաքականությունից։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները սկսվում ենք դպրոցից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են հանրակրթական դպրոցներում, և երեխաներին սովորեցնում են կազմել իրենց առաջին ալգորիթմերը, ապա՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ պատանիները մասնագիտանում են դիզայնի ու տեխնոլոգիաների տարբեր ուղղություններում, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերը Ուզբեկստանի դպրոցներում և բուհական լաբորատորիաներում ներդնելու հետ կապված մի շարք հարցեր:

Արդյունքում՝ «YEA Engeneering» -ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաներն Ուզբեկստանի դպրոցներում և բուհերում ներդնելու վերաբերյալ։ Փոխըմբռնման մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «ERP Smart System»-ի հետ՝ CRM համակարգի համագործակցության վերաբերյալ։ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բորձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

Իրանի համար ընդունելի չէ միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհ

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Հունաստանի խորհրդարանը երրորդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել