Հայ և հույն սփյուռքները պետք է ավելի խորը համագործակցեն. Արմեն Սարգսյանը՝ Հունաստանի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում նոյեմբերի 5-ին կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ողջունելով նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ավելի վաղ՝ նեղ կազմով քննարկված հարցերի շրջանակին:«Ուրախ էի լսելու, որ Հունաստանը մոտ ժամանակներս կվավերացնի Եվրամիության հետ Հայաստանի համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համակարծիք էինք, որ շատ էական է մեր երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, նաև՝ մշակութային, գիտական և այլ ոլորտներում,- ասել է նախագահ Սարգսյանը:-Նաև կարևորեցինք եռակողմ պլատֆորմը՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս: Բացի այդ, մենք կարող ենք Հունաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրամիություն, և հակառակը, Հունաստանը կարող է Հայաստանը դիտարկել որպես դարպաս դեպի Եվրասիական միություն»:Նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում նոր մակարդակի հասցնելու ներուժը:

Նշելով, որ երկու ժողովուրդներն էլ պատմականորեն ձևավորված սփյուռք ունեն՝ Հայաստանի և Հունաստանի նախագահներն ընդգծել են սփյուռքի ձևաչափով համագործակցության կարևորությունը:«Լինելով փոքր պետություններ՝ երկու երկրներն էլ ունեն հսկայական սփյուռք, և մեր երկկողմ, ազգային շահերն առաջ մղելու հարցում նրանց համագործակցությունն աշխարհի տարբեր մասերում շատ էական է լինելու: Ամբողջությամբ համաձայն եմ պարոն նախագահի հետ, որ պետք է ամեն բան անենք, որ հայ և հույն սփյուռքների միջև ավելի խորը ու ծրագրային համագործակցություն ունենանք տարբեր ոլորտներում»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսն ընդգծել է, որ պատրաստ է իր նպաստը բերելու երկկողմ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:«Մեր երկու ժողովուրդներն ու երկրները պատմականորեն պարտադրված են համագործակցել, և մենք պետք է խորացնենք այդ գործակցությունը բոլոր ասպարեզներում»,-ընդգծել է նա:

Նախագահները կարևոր են համարել նաև երկու երկրների կառավարությունների, ինչպես նաև խորհրդարանների միջև առավել սերտ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել նրանց ջանքերին:

Անդրադարձ է եղել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերին:

Նշելով, որ խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանում նոր է, նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել երկու երկրների նախագահական կառույցների միջև փոխգործակցության, մասնավորապես, նախագահների աշխատակազմերի միջև փորձի փոխանակման ծրագրերի հնարավորությունը՝ հաշվի առնելով Հունաստանի խորհրդարանական կառավարման հարուստ փորձն ու ավանդույթները: Հունաստանի նախագահը դրական է արձագանքել առաջարկին:

Հայերեն

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան