Հասարակական

Financial Times-ը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գիրքը դասել է լավագույնների շարքը

2 րոպեի ընթերցում

Financial Times-ը ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի գիրքը դասել է լավագույնների շարքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած և վերջերս լույս տեսած «The Small States Club» («Փոքր երկրների ակումբ») գիրքը Financial Times-ի կողմից ճանաչվել է քաղաքատնտեսական թեմայով լավագույն նոր գրքերից մեկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակից, հեղինակավոր պարբերականը նշում է, որ Հայաստանի նախկին նախագահն իր գրքում անդրադառնում է այն փոքր պետություններին, որոնք զգալի հաջողությունների են հասել և այն դասերին, որոնք նրանք կարող են տալ մյուսներին. «Երբ ռեսուրսներն ուժ և իշխանություն են բերում, քչերն են հակված լինում «մեծ նախանձով» նայել աշխարհագրորեն փոքր տարածք զբաղեցնող ազգերին:

«Բայց բարդ աշխարհում կառավարումը պետք է ավելի արագաշարժ լինի: Իսկապես, մինչ խոշոր տնտեսությունները մտածում են, թե ինչպես արձագանքել տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական տեղաշարժերին, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը փոքր պետությունների ճկունության և ադապտացիայի հետաքրքրաշարժ ու արդիական վերլուծություն է ներկայացնում «Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը» գրքում»:

Արմեն Սարգսյանը դիվանագետի, պետության ղեկավարի իր ճամփորդությունների, հանդիպումների և փորձառության միջոցով ներկայացնում է տարբեր փոքր երկրներ, այդ թվում` Սինգապուրը, ԱՄԷ-ն, Էստոնիան, Իռլանդիան և Բոտսվանան` փորձելով բացահայտել, թե ինչպես նրանք վերածնվեցին այն պարագայում, երբ դա հավանական չէր թվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ, ըստ Արմեն Սարգսյանի, հաջողած երկրների դասերի բաղադրիչներից են ինքնության ուժեղ զգացողությունը, նպատակի գիտակցումը, արդյունավետ կառավարումը, իրավասու առաջնորդները, որոնք ներգրավված են ռազմավարական և պրագմատիկ որոշումների կայացման մեջ: Նա համոզված է, որ այս ամենի առկայության դեպքում փոքր պետությունները կարող են 21-րդ դարի բարդ մարտահրավերները հաղթահարել ավելի խելացի ձևերով, քան ավանդաբար խոշոր տերությունները:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում