Հասարակական

Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ֆեյսբուք»-յան գրառումից:

«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում:

Պարգևատրվել է ԽՍՀՄ ՊՄ, ՀՀ ՊՆ և ՉԺՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում