Հասարակական

Արմեն Սարգսյանը ցանկանում է կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը ցանկանում է կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է իր հատուկ կենսաթոշակի ամբողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հանրապետության 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։

Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- ասված է հաղորդագրության մեջ:

40398.jpg (508 KB)

32216.jpg (340 KB)

1.jfif (346 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում