Հարված ԱՄՆ-ից. թուրքական ԶԼՄ-ները սկանդալային են որակել Ներկայացուցիչների պալատի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կայծակնային արագությամբ հայտնվեց թուրքական լրատվամիջոցների գլխագրերում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ամենահայտնի պարբերականներից մեկը՝ «Հուրիեթ»-ը, սկանդալային է որակել Ներկայացուցիչների պալատի որոշումը: Պարբերականը հիշեցրել է, որ նմանօրինակ բանաձև օրակարգում հայտնվել էր նաև 2010 թվականին, սակայն Թուրքիայից եկած ազդակների պատճառով այն ի վերջո չդրվեց քվեարկության:

Թուրքական խոշորագույն՝ «Անադոլու» պետական գործակալությունն անմիջապես հրապարակել է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ Ներկայացուցիչների պալատի որոշումը խիստ քննադատության է ենթարկվում: «Կոչ ենք անում ԱՄՆ Կոնգրեսին դադարեցնել մեր հարաբերությունների հետ որևէ առնչություն չունեցող հարցերը ներքին քաղաքականության գործիք դարձնելը, շարժվել մեր գործընկերային հարաբերությունների ոգուն հարիր կերպով և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որոնք ավելի չեն վնասի ԱՄՆ ղեկավարության հետ մեր հարաբերությունները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Անադոլու»-ն մեջբերել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից՝ բանաձևի ընդունումից անմիջապես հետո արված թվիթերյան գրառումը, որում դիվանագետը հայտարարել է, թե Ներկայացուցիչների պալատի որոշումն իրենց կառավարությունն ու ժողովուրդը «համարում են առ ոչինչ»:

«Սկանդալային հարված Միացյալ Նահանգների կողմից». այսպես է վերնագրել նյութը թուրքական հայտնի «Յենի Շաֆաք» պարբերականը:

Թուրք ազգայնականներին պատկանող «Սյոզջու» գործակալությունը հրապարակել է որոշման առնչությամբ Թուրքիայի նախագահականից ստացված առաջին արձագանքը: Մասնավորապես, նախագահականի հաղորդակցման բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը «մտահոգիչ է ցանկացած մեկի համար, ով կարևորում է ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունները»: Նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է նաև, որ որոշումը «հակասում է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ոգուն»:

Իսկ HaberTurk-ը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք ավելի վաղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ գործընթացը սկսվել է Ուրուգվայից:

Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ հոդվածներ են հրապարակվել մի քանի տասնյակ այլ թուրքական լրատվամիջոցներում ևս, մասնավորապես, Haberler-ում, Diken-ում, T24-ում, GazeteDuvar-ում և այն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405-ը, դեմ՝ 11-ը։

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա