Վանաձորի դրամատիկական թատրոնը Ղազախստանում թատերական փառատոնի է մասնակցել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերին հրավեր է ստացել մասնակցելու Ղազախստանի Ակտաու քաղաքում «Աբիշ Ալեմի»` Աբիշի աշխարհը, միջազգային առաջին թատերական փառատոնին` նվիրված ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնը մասնակցել է փառատոնին: Հատկապես կարևորել են այն հանգամանքը, որ, ինչպես հավաստիացրել էին հրավիրող կողմից, վերջին առավել քան 30 տարիների ընթացքում Ղազախստանում հայկական որևէ թատերախումբ չի հյուրընկալվել:

Փառատոնին ներկայացրել են Գ. Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրաման` երիտասարդ ռեժիսոր Մարիամ Մնացականյանի բեմադրությամբ: Ներկայացման ընտրությունը խիստ պատճառաբանված էր. ազգային գործ ներկայացնելը որքան էլ ցանկալի, սակայն մի շարք առումներով նպատակահարմար չէր. փառատոնին մասնակցում էին միայն մուսուլմանական երկրներ և Վրաստանի ադրբեջանական թատրոնը, բացի այդ` Գ. Մարկեսը բոլորին հայտնի հեղինակ է: Բեմադրությունն արժանացել է հրաշալի ընդունելության:

Ժյուրին ունեցել և դրսևորել է անթաքույց հիացական վերաբերմունք: Գլխավոր դերակատար Ալլա Դարբինյանը նշում է, որ ներկայացման ավարտից հետո իրենց անընդհատ մոտենում էին ու խոստովանում, որ բեմադրությունն այնքան կայացած էր, որ հանդիսատեսը չէր հասցնում համաքայլ ընթանալ գործողությունների ընթացքին: Իր հիացմունքը չի թաքցրել նաև ժյուրիի ադրբեջանցի ներկայացուցիչը` ասելով մասնավորաբար, որ թեպետ չէր ուզենա խոսել, այնուամենայնիվ, ահա հենց այսպիսի ներկայացում է պետք փառատոնին: Իբրև ասվածի հավաստում` հայկական պատվիրակությունը հրավեր է ստացել Թուրքմենստանից և Իրանից` մասնակցելու փառատոների նույն ներկայացումով:

Փառատոնը կայացել է Ղազախստանի Ակտաու քաղաքում` հոկտեմբերի 11-14-ը: Հայկական պատվիրակությունը փառատոնին մասնակցել է հանդիսավոր պաշտոնական փակումից առաջ` հիացնելով բոլորին դերասանական վարպետությամբ և արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին: Երկրորդ պատվավոր տեղ են գրավել հայկական և Ղազախստանի թատրոնները` արժանանալով «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի և գավաթի, իսկ առաջին հորիզոնականն զբաղեցրել է Իրանը` «Լիր արքա» ներկայացմամբ:

Հայերեն

Պեկինում վստահեցրել են, որ ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո կշարունակեն աջակցությունը կազմակերպությանը

Երբ մեկ դրամն ամենակարող ուժ է դառնում. «Մի դրամի ուժն» ամփոփում է 2024-ը

ԵԱՏՄ կոլեգիան սահմանել է էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչ սակագնային կարգավորման կանոններ

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցային ուղիները. ԱԳ նախարար

Հույս ունենք, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի մեկնաբանություններից․ Արարատ Միրզոյան

Թրամփը հրամանագիր է ստորագրել Կլիմայի փոփոխության շուրջ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

Սաբալենկան Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում է

Մոսկվան գնահատում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ կապերը. Լավրով

Մուլինոն մերժել է Թրամփի խոսքերը Պանամայի ջրանցքը վերադարձնելու մասին

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը