Միացյալ Նահանգներ

Պեկինում վստահեցրել են, որ ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո կշարունակեն աջակցությունը կազմակերպությանը

1 րոպեի ընթերցում

Պեկինում վստահեցրել են, որ ԱՀԿ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո կշարունակեն աջակցությունը կազմակերպությանը

Չինական կողմը կշարունակի աջակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հունվարի 21-ին հայտնել են ՉԺՀ արտգործնախարարությունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ որոշումից հետո։

«Չինաստանը, ինչպես միշտ արել է, կաջակցի ԱՀԿ-ին նրա առաքելություններում», - ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Նա նշել է, որ դա անհրաժեշտ է «ամբողջ մարդկության առողջության» համար։ 

«ԱՀԿ-ի դերը պետք է ուժեղացնել, այլ ոչ թե թուլացնել», - հավելել է պաշտոնյան։

Ավելի վաղ Թրամփը հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կազմակերպությանը չափազանց մեծ գումար է վճարում մյուսների համեմատությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում