Հասարակական

Էջմիածնում նշվում է քաղաքի 2704-ամյակը. տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

1 րոպեի ընթերցում

Էջմիածնում նշվում է քաղաքի 2704-ամյակը. տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են բազմաթիվ հյուրեր, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իրադարձության առիթով իրականացվել են քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներ:

Միջոցառումները մեկնարկեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստով, որի ընթացքում նշանավոր մարդկանց կշնորհվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումներ:

Տոնակատարությունը կշարունակվի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որտեղ բացված է էջմիածնեցի նկարիչների գործերի ցուցահանդես: Այս ամենին կհաջորդի «Ռուբեն Նալբանդյան վարպետաց դպրոցի» սաների քանդակների ցուցադրությունը Սբ Մարիանե այգում:

Լինելու են նաև տոնական շքերթ, մարզական և պարային ելույթներ, Քյուֆթայի փառատոն, համերգային ծրագիր, այցելություններ թանգարաններ և այլն:

Միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով և

հրավառությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում