Հասարակական

Քրգործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալի տեղեկություն հրապարակել. ՔԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի կարծիքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահից հետո արված վաղաժամ հրապարակումները խոչընդոտում են քրեական գործի հետագա ընթացքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Այվազյանը նշեց, որ պետք չէ այս փուլում ակնկալել նախաքննական տվյալների հրապարակում, որովհետև մի շարք քննչական դատավարական գործողություններ պետք է կատարվեն:

Անդրադառնալով այն հարցին, որ նախաքննության մարմինը քննության այս փուլում Հայկ Հարությունյանի՝ դեպքին նախորդող ժամանակահատվածում ալկոհոլ օգտագործելու տեղեկություն է հրապարակել, Այվազյանն ընդգծեց, որ գործի վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հրապարակի: «Եթե այս պահին որոշակի տեղեկատվության հաղորդումը չի խոչընդոտելու վաղվա քննությանը, բնականաբար, ցանկացած տեղեկություն կարող է հրապարակվել»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը:

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Մահվան դեպքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո եղան հրապարակումներ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հետագայում հերքվեցին իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ, որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել 2 կայքի խմբագրություն

Հայերեն

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի ունեցավ նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը

«Ուրարտու»-ն ու «Նոա»-ն գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին

Հայաստանում հարգանքի տուրք են մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին կարևորել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Հրշեջները մարել են Արգավանդի չգործող բենզալցակայանի մոտ գտնվող շինությունում բռնված հրդեհը

Իրանի արտգործնախարարն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի մասին

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. ԶԼՄ