ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպանին
1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակից, դեսպանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքի համար։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում Կանադայի դեսպանության հետ ձևավորված համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում դեսպանի ցուցաբերած աջակցությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը։
Դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության, արդյունավետ համագործակցության և բաց ու կառուցողական երկխոսության համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության գործում։