Իրավունք

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

1 րոպեի ընթերցում

Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզ համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայցեր կներկայացնի դատարան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի օգոստոսի 19-20-ին աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Լոռու մարզում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ մարզային այցի երկրորդ օրը Աննա Վարդապետյանը Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ շրջել է Ալավերդի համայնքում 2000-2005 թվականներին մասնավորեցված 6 մանկապարտեզների՝ Սանահին-Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածում գտնվող մանկապարտեզի, 3-րդ զանգվածի թիվ 9 մանկապարտեզի, Էնգելս թաղամասի թիվ 5, թիվ 12 մանկապարտեզների, Ջրավազան փողոցի թիվ 4 մանկապարտեզի և Զորավար Անդրանիկի 8/3 հասցեի թիվ 8 մանկապարտեզի տարածքներով:

Մարզի դատախազը տեղեկացրել է, որ վերոնշյալ բոլոր գույքերի մասնավորեցման իրավաչափությունը պարզելու համար Լոռու մարզի դատախազության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստվում են հայցեր, իսկ մեկով հայց է ներկայացվել իրավասու դատարան:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված մանկապարտեզները Լոռու մարզի Ալավերդի համայնքին վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում