Վրաստան

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հայաստանի ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցը օգոստոսի 24-ին` ժամը 18:04-ին գրանցել է 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երկրաշարժը եղել է օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ և Սիզավետ գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Պաղաղբյուր, Ձյունաշող և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում