Ռուստամ Բադասյանը հնարավոր է համարում ՍԴ-ում առաջացած ճգնաժամի լուծումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բադասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը:

«2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այդ կառույցը լինելու է ապաքաղաքական և ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը, եթե ձևավորված խումբն անհրաժեշտ համարի և առաջարկի համապատասխան լուծումներ»,- նշեց Բադասյանը:

Անդրադառնալով Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորմանը, ինչի արդյունքում կստեղծվի գերագույն դատարան, Արդարադատության նախարարն ասաց, որ այդ հարցը պետք է գնահատի մասնագիտական խումբը: «Մենք թողնելու ենք, որպեսզի մասնագիտական հանրույթը որոշի, արդյոք կա դրա անհրաժեշտությունը, թե ոչ»,- ընդգծեց Բադասյանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան