Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Վայոց Ձորում տեղի ունեցած դեպքին և մարզպետի հրաժարականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կարծիքով, Վայոց Ձորի մարզում ՀՀ ՊՆ զորամասի սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մեղավորները՝ լինի մարզպետ, սպա, թե հասարակ քաղաքացի՝ պետք է հավասար լինեն օրենքի առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Պապիկյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականին՝ նախարարը նշեց, որ մարզպետը քաղաքական որոշում է կայացրել:

«Նա հստակ նշել է, թե որն է իր հրաժարականի պատճառը: Ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, որ այսօր հիվանդանոցում ունենք սպա, ով միջադեպի հետևանքով պայքարում է կյանքի համար, մարզպետը քաղաքական որոշում է ընդունել, որ ինքն այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը: Հիմա մեզ համար սպայի կյանքը շատ կարևոր է: Նաև բոլորի հավասարությունն օրենքի առջև պետք է հստակ լինի՝ թե մարզպետի, թե սպայի, թե հասարակ քաղաքացու»,- ասաց ՀՀ ՏԿԵ նախարարը:

Մարզպետի նոր թեկնածուի վերաբերյալ նա նշեց, որ դեռևս հնարավոր չէ այլ մարզպետ նշանակել, քանի որ Տրդատ Սարգսյանը հայտարարել է, թե այս պահին ընթանում են զորավարժություններ, և ինքը լիազորությունները վայր է դնելու այդ գործընթացի ավարտից հետո:

«Երբ կունենանք մարզպետի թափուր տեղ, բնականաբար, համապատասխան ընթացակարգով վարչապետը կորոշի, թե ով է լինելու Վայոց Ձորի մարզպետը»,- նշեց Պապիկյանը:

Սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենցմոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա:

2019 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալից գրություն է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:40-ին իրենց մոտ է ընդունվել նշված սպան: Կատարվել է շտապ վիրահատություն, սպայի վիճակն այդ պահին գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ այժմ նա գտնվում է կոմայի մեջ:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով